ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ (FAQs)

Արդյոք ունե՞ք հարցեր երկարատև խնամքի աշխատանքի, միությունների կամ մասնավորապես SEIU Local
2015 Միության վերաբերյալ: Մենք ունենք պատասխաններ:

Ի՞նչ է իրենից ներկայացնում SEIU Local 2015 Միությունը:

SEIU Local 2015 Միությունը ներկայացնում է ավելի քան 315,000 տնային խնամքի եւ խնամքի տների աշխատողներին ամբողջ Կալիֆորնիայի 49 մարզերում:

Ի՞նչ է նշանակում տնային խնամակալ:

Տնային խնամակալը այն անձնավորությունն է, ով չափազանց կարևոր ծառայություններ է մատուցում տարեցների կամ հաշմանդամների նկատմամբ ծերանոցներից կամ հիվանդանոցներից դուրս: Այդ ծառայությունների մեջ կարող են մտնել դեղորայքի վերահսկողությունը, առօրյա վարժությունները, ֆիզիկական թերապիան եւ շատ այլ առաջադրանքներ, որոնք պահանջում են հմուտ եւ համբերատար պրոֆեսիոնալիզմ: Տնային խնամակալները կարող են լինել օգնության կարիք ունեցող անձի հարազատը, չնայած նրանցից շատերը չունեն հիվանդների հետ հարազատական կապ: SEIU Local 2015 Միության տնային խնամակալության անդամները կա՛մ աշխատում են նահանգի՝ Տնային Խնամակալության Ծառայությունների Ծրագրի (IHSS), կա՛մ էլ՝ մասնավոր տնային խնամակալության գործակալությունների միջոցով:

Ինչպիսի՞ խնդիրների լուծման շուրջ է աշխատում SEIU Local 2015 Միությունը:

Քանի դեռ ամերիկացիները շարունակում են ապրել ավելի երկար եւ երիտասարդ սերունդը շարունակում է տարիք առնել, որակյալ երկարատև խնամքի պահանջը շարունակում է մեծանալ: Սակայն, շատ վայրերում տնային խնամակալության և խնամքի տների աշխատողները բավականաչափ չեն վճարվում, նրանց աշխատանքը չարաշահվում է և նրանց երախտապարտ չեն: Սա երկու բնագավառների աշխատողներին էլ տանում է դեպի աղքատություն եւ փորձառու պրոֆեսիոնալների վտանգավոր կրճատում, քանի որ նրանցից շատերը լքում են այդ բնագավառը, քանի որ նրանք չեն կարողանում ծայրը ծայրին հասցնել: SEIU Local 2015 Միությունը կբարձրացնի երկարատև խնամքի բնագավառի մասնագիտական չափանիշները՝ ապահովելով արդար աշխատավարձեր, խելամիտ նպաստներ եւ լավ աշխատանքային պայմաններ բոլոր խնամակալների համար:

Ի՞նչ է արդեն հասցրել իրականացնել SEIU Local 2015 Միությունը:

Իր այլ ձեռքբերումների հետ միասին SEIU Local 2015 Միությունը վերջերս աշխատավարձի բարձրացում է բանակցել ավելի քան 135,000 երկարատև խնամքի աշխատողների համար նահանգի տարբեր մարզերում: Մենք նաև գլխավոր աշխատուժ հանդիսացանք՝ ջանքեր գործադրելով Լոս Անջելեսում և Սան Ֆրանցիսկոյում նվազագույն աշխատավարձի բարձրացման հաջողության համար, այդպիսով լավ ազդեցություն գործելով Կալիֆորնիայի միլիոնավոր մարդկանց կյանքի վրա, ինչպես նաև օրինակ ծառայելով պետության այլ քաղաքների համար, որոնք նույնպես պետք է հետևեն այդ օրինակին: Այս հաղթանակները փայլ են գցել համազգային շարժման վրա, որի նպատակն է բարձրացնել բոլոր աշխատավորների աշխատավարձերը, ինչպես նաև Կալիֆորնիայի նվազագույն աշխատավարձը մինչև ժամական $15 հասցնելու և լրացուցիչ վճարովի հիվանդության օրեր տրամադրելու համանահանգային նախաձեռնության վրա:

Ինչպե՞ս կարող եմ ես դառնալ ՏԽԾԾ աշխատող:

Դուք կարող եք տեղեկություն գտնելԿալիֆորնիա նահանգում պրոֆեսիոնալ ՏԽԾԾ խնամակալ դառնալու վերաբերյալ՝ այցելելով Սոցիալական Ծառայության Բաժնի կայքը՝ www.cdss.ca.gov հասցեով:

Ինչո՞ւ պետք է ես միանամ SEIU Local 2015 Միությանը:

Եթե Դուք տնային խնամակալ եք կամ խնամքի տան աշխատող եք, ապա գործատուի հետ արդար փոխհատուցում ստանալու նպատակով ինքնուրույն բանակցություններ վարելը անհնարին է: Հզոր շահադիտական ուժերը ամեն տեսակի դրդապատճառ ունեն, որպեսզի աշխատուժի արժեքները պահեն ցածր մակարդակի վրա, իսկ իրենց շահը՝ բարձր մակարդակի վրա: Սակայն հավաքական ուժի միջոցով Ձեր կողքին ունենալով 315,000 հավատարիմ աշխատակիցներ, Դուք կարող եք Ձեր՝ ուրիշների հանդեպ ցուցաբերած որակյալ խնամքը վերածել մեր ապագա առողջապահության կենտրոնում գտնվող կայուն կարիերայի:

Շատ լավ, սակայն կա՞ն արդյոք որևէ այլ տեսակի առավելություններ SEIU Local 2015 Միության
անդամ դառնալու արդյունքում:

Այո, շատ: Սկսած զեղչերից՝ մինչև կրթաթոշակի հնարավորություններ Ձեր եւ Ձեր երեխաների համար, SEIU Local 2015 Միության անդամները կարող են օգտվել բազում արտոնություններից: Այս արտոնությունների մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով, խնդրում ենք զանգահարել մեր Անդամների Գործնական Կենտրոն 855-810-2015 հեռախոսահամարով եւ այցելել մեր Անդամների Նպաստների էջը:

Արդյոք SEIU Local 2015 Միությունը կկարողանա՞ ինձ օգնել, եթե ես խնդիրներ ունենամ իմ գործատուի հետ:

Այո, դա պատճառներից մեկն է, հանուն որի մենք այստեղ ենք: Ձեր պայմանագրի կամ աշխատանքային մեկ այլ խնդրի վերաբերյալ լրացուցիչ հարցեր ունենալու դեպքում, խնդրում ենք զանգահարել Անդամների Գործնական Կենտրոն 855-810-2015 հեռախոսահամարով:

Ես տնային խնամքի կարիք ունեմ, սակայն վստահ չեմ, որ ի վիճակի կլինեմ վճարել այդ ծառայության
դիմաց: Արդյոք ես իրավասու՞ եմ ֆինանսական օժանդակության:

Հնարավոր է, որ կարող եք իրավասու լինել: Կալիֆորնիայի Սոցիալական Ծառայությունների Բաժինը Տնային Խնամակալության Ծառայությունների Ծրագրի միջոցով ֆինանսական օժանդակություն է տրամադրում իրավասու հիվանդներին: Դուք կարող եք տեղեկանալ իրավասության պայմանների մասին՝ սեղմելով այստեղ:

Ինչպե՞ս կարող եմ դիմել ՏԽԾԾ Ծրագրին:

ՏԽԾԾ Ծրագրին դիմելու նպատակով զանգահարեք Ձեր տեղական մարզային ՏԽԾԾ գրասենյակ:

Ես երկարատև խնամքի աշխատող եմ, ով ներկայումս չունի հիվանդ: Արդյոք SEIU-ն կարո՞ղ է ինձ օգնել՝ գտնել հիվանդ:

Անկախ նրանից, թե Դուք տնային խնամակալ եք, ով փնտրում է հիվանդ, թե հիվանդ եք, ով փնտրում է օգնություն, մենք կարող ենք Ձեզ օգնել՝ կապ հաստատելու Ձեր տարածքի խնամակալության ցուցակագրության հետ: Օգնություն ստանալու համար զանգահարեք Անդամների Գործնական Կենտրոն՝ 1-855-810-2015 հեռախոսահամարով:

Ես տնային խնամակալ եմ, սակայն այս պահին չունեմ հիվանդ: Կարո՞ղ եմ արդյոք ես դեռևս օգտվել SEIU Local 2015 Միության նպաստներից:

Դուք կարող եք շարունակել լինել SEIU Local 2015 Միության անդամ, անգամ երբ չեք խնամում որևէ հիվանդի: Մենք նաև առաջարկում ենք Թղթակից Անդամության Ծրագիր ավելի ցածր արժեքով այն խնամակալների համար, ովքեր ներկայումս իրավասու չեն միությանն անդամագրվելու համար:

Ես տնային խնամակալ եմ, ով փորձում է նոր հմտություններ ձեռք բերել: Արդյոք կարո՞ղ եք ինձ օգնել՝ գտնելու ուսումնական ծրագրեր:

Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր անդամները լինեն հնարավորինս բազմակողմանի զարգացած և փորձառու, այդ իսկ պատճառով մենք համագործակցում ենք Կալիֆորնիայի Երկարատև Խնամքի Կրթական Կենտրոնի (CLTCEC) հետ, որպեսզի տարբեր ուսումնական ծրագրեր առաջարկենք, որոնք կօգնեն Ձեզ՝ տրամադրելու բարձրորակ խնամք: CLTCEC-ի և մեր կողմից առաջարկված ծրագրերի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար, խնդրում ենք սեղմել այստեղ:

Ինչպե՞ս կարող եմ դառնալ SEIU Local 2015 Միության անդամ:

Զանգահարեք Անդամների Գործնական Կենտրոն 855-810-2015 հեռախոսահամարով կամ այցելեք մեր SEIU Local 2015 Միության գրասենյակներից որևէ մեկը:

Որտե՞ղ են գտնվում Ձեր գրասենյակները:

Մենք շատ գրասենյակներ ունենք նահանգի տարածքով մեկ: Խնդրում ենք այցելել www.SEIU2015.org կայքը կամ զանգահարել Անդամների Գործնական Կենտրոն 1-855-810-2015 հեռախոսահամարով, որպեսզի գտնեք Ձեր մոտակայքում գտնվող գրասենյակը:

Ովքե՞ր են SEIU Local 2015 Միության Պայմանական Ղեկավարները:

SEIU Local 2015 Միության Պայմանական Ղեկավարներն են՝ Լաֆոնզա Բաթլերը (Նախագահ), Առնուլֆո Դե Լա Քրուզը, Քիմ Էվոնը եւ Էյփրիլ Վերեթը: Նրանք բոլորն էլ փորձառու աշխատավորական ներկայացուցիչներ եւ կազմակերպիչներ են, ովքեր խորապես հասկանում են երկարատև խնամքի պրոֆեսիոնալների աշխատանքն ու կարիքները:

Արդյոք կա՞ն հնարավորություններ ինձ համար միության գործողություններում ընդգրկվելու նպատակով:

Իհարկե: Անդամների մասնակցությունը չափազանց կարևոր է այն փոփոխությունների նպատակով, որոնք մենք ցանկանում ենք իրականացնել: Որքան շատ Դուք շփվեք Ձեր գործընկերների եւ Ձեր համայնքի հետ, այնքան ավելի շատ ձեռքբերումներ մենք կունենանք:

Posted

January 21st, 2016
Tweet
Share
Email