Միացեք ձեր գործընկեր խնամակալներին, որպեսզի շարունակեք հաղթանակել աշխատավարձերի ավելացումներ և ձեռք բերեք միայն անդամներին հասանելի նպաստներից օգտվելու հնարավորություն: Լրացրեք ստորև տրված դիմումնագիրը, որպեսզի հենց այսօր ակտիվացնեք ձեր միության անդամակցությունը:

SEIU Տեղական 2015 Միության անդամակցությունը Ձեզ տալիս է լիիրավ միութենական իրավունքներ, այդ թվում՝ միութենական ժողովներին մասնակցելու, միության պայմանագրեր հաստատելու նպատակով՝ քվեարկելու, միութենական ընտրություններին քվեարկելու, միության պաշտոն զբաղեցնելու և սահմանադրական փոփոխությունների կամ այլ միութենական կառավարման հարցերի վերաբերյալ քվեարկելու իրավունք, ինչպես նաև առաջարկում է տարբեր միութենական նպաստների և զեղչերի ծրագրեր:

SEIU 2015 Լիիրավ անդամի ձևաթուղթ

  • Ներառելով Ձեր բջջային հեռախոսահամարը` Դուք թույլ եք տալիս SEIU Local 2015-ին և նրա հետ փոխկապակցված մարմիններին, օգտագործելով տարբեր տեխնոլոգիաներ, զանգահարել և ուղարկել Ձեզ տեքստային ծանուցումներ: Մենք երբեք տեքստային հաղորդագրությունների համար Ձեզնից գումար չենք գանձելու, սակայն կարող են կիրառվել Ձեր կապի օպերատորի հաղորդագրության և տվյալների սակագները: Մեր կողմից ուղարկված ցանկացած հաղորդագրությանը ցանկացած պահի ուղարկեք STOP բառը` դադարեցնելու հաղորդագրություններ ստանալը, կամ պատասխանեք HELP` լրացուցիչ տեղեկությունների համար:

    Պատմության մի մասնիկ դառնալը

    Անդամակցության համաձայնություն

    Այո՛, ես ցանկանում եմ միանալ իմ գործընկեր աշխատակիցներին և դառնալ SEIU Տեղական 2015 միության անդամ։ Սույնով ես դիմում և ընդունում եմ SEIU Տեղական 2015 միության անդամակցությունը և համաձայն եմ ենթարկվել ինչպես SEIU Տեղական 2015 միության Սահմանադրությանը և Կանոնակարգերին, այնպես էլ` Սպասարկման ոլորտի աշխատողների միջազգային միության (SEIU) Սահմանադրությանը և Կանոնակարգերին: Ես լիազորում եմ SEIU Տեղական 2015 միությանը հանդես գալ` որպես իմ բացառիկ ներկայացուցիչ` իմ գործատուի հետ աշխատավարձի, նպաստների և աշխատանքային այլ պայմաններին և դրույթներին առնչվող հավաքական բանակցություններ վարելու գործընթացներում։ Ես գիտեմ, որ միությանն անդամակցությունը կամավոր է և իմ աշխատանքի պայման չէ, և որ ես կարող եմ հրաժարվել անդամակցելուց՝ առանց ճնշամիջոցների:

  • Հզորացնելով մեր ձայնը

    Աշխատավարձից գանձման լիազորում

    Ես գիտակցում եմ ուժեղ միության անհրաժեշտությունը և կարծում եմ, որ մեր միության կողմից ներկայացվող բոլոր անձինք պետք է վճարեն իրենց արդար մասնաբաժինը` մեր միության գործունեությանն աջակցելու նպատակով: Սույնով դիմում և լիազորում եմ Կալիֆորնիայի նահանգային վերահսկիչ գրասենյակին` իմ եկամտից գանձում կատարել և SEIU Տեղական 2015-ին վճարել Միության անդամավճարը և այլ վճարումներ, որոնք կարող են այժմ կամ հետագայում հաստատվել Միության կողմից: Այս լիազորությունը կմնա ուժի մեջ, նույնիսկ եթե ես հրաժարվեմ իմ անդամակցությունից SEIU Տեղական 2015 միությանը, և այն ավտոմատ կերպով կվերականգնվի մեկական տարի հաջորդական ժամանակահատվածներով, եթե ես այն չեղյալ չհամարեմ ՝ ԱՄՆ-ի փոստային ծառայության միջոցով սույն պայմանագրի տարեկան հոբելյանական ամսաթվից առաջ կամ դրանից հետո ընկած տասնհինգ (15) օրյա ժամանակահատվածում գրավոր ծանուցում ուղարկելով SEIU Տեղական 2015 միությանը: Սույն լիազորությունը կմնա ուժի մեջ, եթե իմ աշխատանքը, որպես IHSS/WPCS -ի մատակարար, ընդմիջվի, և հետագայում կրկին աշխատանքի անցնեմ` որպես IHSS/WPCS-ի մատակարար: Սույն լիազորությունը կամավոր է և իմ աշխատանքի պայման չէ, և ես կարող եմ հրաժարվել այդ համաձայնությունից՝ առանց ճնշամիջոցների:

    Տեղական SEIU 2015 միությանը կատարված օժանդակությունը կամ նվերները ենթակա չեն հարկերի նվազեցման` որպես բարեգործական օժանդակություններ։

  • Միության վճարերի պայմանները կարող եք դիտել և ներբեռնել այստեղ :

    Ես հասկանում եմ, որ անդամավճարը ժամանակին չվճարելը կանդրադառնա իմ անդամակցության կարգավիճակին` ըստ SEIU-ի հաստատված սահմանադրության և կանոնակարգերի, ինչպես նաև` SEIU Տեղական 2015 միության Սահմանադրության և Կանոնակարգերի համաձայն։

    Սեղմեք Join Us! ներքևի կոճակը՝ Ձեր անդամակցության ձևաթուղթը ներկայացնելու համար:

  • This field is for validation purposes and should be left unchanged.